ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
«Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, այն հեռարձակվում է Երևան քաղաքում՝«Մո Թիվի մեդիա հոլդինգի» լիցենզիայով։«Նոր Հայաստանի» հաճախականությունը նախկինում զբաղեցրել են «Երևան» և «Հ3» հեռուստաալիքները։ «Մո Թիվի մեդիա հոլդինգի» և «Նոր Հայաստանի» համասեփականատերերն են Աստղիկ Սարգսյանը և Ռոբերտ Օղլախչյանը: Աստղիկ Սարգսյանը հայտնի հաղորդավար, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր խմբագիր Արտեմ Սարգսյանի դուստրն է և հեռուստաբիզնեսում հայտնի Բագրատ Սարգսյանի քույրը: Ռոբերտ Օղլախչյանը նաև ԱՄՆ-ում գործող ARTN հայկական հեռուստաընկերության սեփականատերն է։ «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը հեռարձակում է քաղաքական, հասարակական, ժամանցային ուղղվածությամբ հաղորդումներ և սերիալներ։ Դրանցից որոշները հեռարձակվում են այս երեք հարթակներով՝ «Նոր Հայաստան», ARTN հեռուստաընկերություններով և Armflix հավելվածով։
Նոր Հայաստան ՀԸ-ն եթեր է մտել միանգամից 20 հեռուստանախագծերով, սերիալներով, հաղորդումներով և շոուներով, լուրերի իրական իր բացառիկ թողարկումներով, ամենշաբաթյա քաղաքական վերլուծական ծրագրով, ՀԼԾ ՝ Հետաքննույթյունների Լրագրողական Ծառայության հատուկ թողարկումներով, հումորով, զվարճանքով։
Website: www.norhayastan.am
Facebook: @norhayastan
YouTube: @norhayastan
Instagram: @norhayastan
