ՄԵՐ ՄԱՍԻՆ
Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեն (ՏՄԻԿ) ինքնակարգավորվող մասնագիտական կառույց է, ստեղծված 2024 թվականին՝ միավորելու Հայաստանի հեռուստաընկերությունները, մեդիա հարթակները, գովազդային գործակալությունները և ոլորտային այլ գործընկերներ։ Կոմիտեն գործում է որպես համատեղ կարգավորման հարթակ, ապահովելով ոլորտի կայուն զարգացում, թափանցիկություն և միջազգային ստանդարտներին համապատասխանություն։
Մեր շարժիչ ուժը՝ վստահելի և անկախ լսարանային չափումների համակարգի ձևավորում, որը ամրապնդում է շուկայի հավասարակշռությունը և ապահովում ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությունը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անկախ և թափանցիկ լսարանների չափում – ՏՄԻԿ-ը զարգացնում է վստահելի մեթոդաբանություն հեռուստատեսային և թվային լսարանի ուսումնասիրության համար՝ ապահովելով բաց տվյալների հասանելիություն գովազդային և բովանդակության ոլորտների համար։
- Բովանդակության և մասնագիտական կարողությունների զարգացում
Խթանում ենք տեսալսողական բովանդակության արտադրությունը և նոր սերնդի մասնագետների կրթությունը, ներառյալ միջազգային փորձի փոխանակումը։ - Ինքնակարգավորում և մասնակցային կառավարմամբ խթանում
Աջակցում ենք առողջ, մրցունակ մեդիա համակարգի ձևավորմանը՝ բաց երկխոսությամբ, թափանցիկ որոշումներով և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ - Գործընկերային և արդար մրցակցային միջավայրի ստեղծում
Աջակցում ենք և խթանում մեդիաների, գովազդային գործակալությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև արդար, թափանցիկ և արդյունավետ համագործակցությունը։ - Մեդիաների աջակցություն և եթերային որակի բարելավում
Օգնում ենք անդամ մեդիաներին բարելավել եթերացանցի կառավարման գործընթացը, պլանավորել եթերը արդյունավետ, գտնել բովանդակության արտադրության նոր հնարավորություններ և բարձրացնել լսարանի ներգրավվածությունը։ - Հասարակության, պետական կառույցների և մեդիա կազմակերպությունների հարաբերությունների կարգավորում
Կոմիտեն ծառայում է որպես հարթակ՝ խթանելու վերրը նշված կառույցների երկխոսություն, ձևավորելու վստահություն և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը կառույցների միջև։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Թափանցիկություն
Ամրապնդում ենք հանրային վստահությունը՝ հաշվետվողական կառավարման և բաց տվյալների միջոցով։ - Մասնագիտական զարգացում
Ներդնում ենք մեդիա կրթական ծրագրեր՝ նոր սերնդի մասնագետների զարգացման համար։ - Մրցունակություն
Բարձրացնում ենք տեղական մեդիա շուկայի գրավչությունը գովազդատուների, գործընկերների և միջազգային խաղացողների համար։ - Միջազգային ստանդարտներ և համագործակցություն
Ինտեգրում ենք հայկական մեդիան գլոբալ մեդիա չափման և արտադրական համահամակարգերի մեջ։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարման խորհուրդը ձևավորվում է ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ ապահովելով հավասարակշռված ներկայացվածություն, որոշումների թափանցիկություն և բազմակարծություն։
Խորհրդի անդամներ՝ Հանրային Հեռուստաընկերություն (Հ1), Շանթ ՀԸ, Արմենիա TV, Կենտրոն ՀԸ, Ֆաստ TV։