Mir TV

ՄԻՐ

«Միր» Միջպետական Հեռուստառադիոընկերությունը հիմնադրվել է 1992թ. ԱՊՀ անդամ երկրների կողմից՝ միասնական տեղեկատվական դաշտ ձևավորելու նպատակով։ Այսօր «Միր»-ը հանդես է գալիս որպես ժամանակակից բազմահարթակ մեդիա ցանց, որը ներառում է իր մեջ հեռուստատեսություն, ռադիո և թվային հարթակներ՝ ապահովելով վստահելի նորություններ, վերլուծական հաղորդումներ և վավերագրական նախագծեր։

«Միր» Հեռուստառադիոընկերության Հայաստանի Հանրապետության ազգային մասնաճյուղը գործում է 1993 թվականից, կարևոր դեր խաղալով տեղական և միջազգային տեղեկատվական միջավայրերի միջև կամուրջ ստեղծելու գործում։ Մասնաճյուղը ղեկավարում է Մերուժան Սարգսյանը։

Ազգային մասնաճյուղում ձևավորվում և եթեր են հեռարձակվում տեղեկատվական ու վերլուծական հաղորդումներ, որոնք ընդգրկում են ինչպես Հայաստանի իրադարձությունները, այնպես էլ միջազգային օրակարգը՝ մասնաճյուղը դարձնելով քաղաքական, տնտեսական ու մշակութային առանցքային իրադարձությունների մասին անաչառ տեղեկատվության կարևոր հարթակ։

Ազգային մասնաճյուղը հետևողականորեն զարգացնում է թվային ուղղությունը և ներկայանում է բոլոր հիմնական հարթակներում՝ ընդլայնելով իր հասանելիությունը տարբեր լսարանների համար։

Website:

Website: https://am.mir24.tv/about/news
Facebook: https://www.facebook.com/share/17DEyfLLMH/?mibextid=wwXIfr
YouTube: https://youtube.com/@mir24tvarmenia?si=hSPW7AlqYmOb7-I5
Instagram: https://www.instagram.com/mir24tv_armenia?igsh=aTBtam1vYTRmY3M0