Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն (Հ1)

Հանրային Հեռուստաընկերություն

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1956 թվականին և հանդիսանում է երկրի առաջին ալիքը։ Տասնամյակների ընթացքում այն դարձել է Հայաստանի հիմնական հանրային հեռարձակողը՝ իր եթերով ներկայացնելով նորություններ, քաղաքական և հասարակական քննարկումներ, կրթական ու մշակութային հաղորդումներ։ Հ1-ը միացած է Եվրոպական Հեռարձակողների Միությանը, ինչի շնորհիվ ունի միջազգային համագործակցության լայն հնարավորություններ։ Վերջին տարիներին ալիքը մեծ առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական ոլորտում՝ անցնելով բարձրորակ (HD) հեռարձակման և թվային հարթակների։ Վերջին տարիներին hեռուստատեխնիկայի մշտական զարգացումը նախադրյալներ ստեղծեց անցում կատարելու թվային հեռարձակման:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS և Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:


Website: www.1tv.am
Facebook: @1tv.am
YouTube: @1TVArmenia
Instagram: @1tv.am