Արմենիա TV

Արմենիա

«Արմենիա Թի-Վի»-ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1999թ. հունվարի 13-ին: Հենց առաջին օրվանից «Արմենիա Թի-Վի»-ն ապահովել է քսանչորս ժամյա եթեր՝ հեռարձակելով սեփական արտադրության տասնյակ ծրագրեր և ֆիլմեր: 2000 թվականին Հայաստանում առաջինը սկսեց ցուցադրել Չեմպիոնների Լիգան, այնուհետև Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները: 2001թ-ից հեռարձակվում է արբանյակով և ունի սեփական շրջիկ արբանյակային կայան: 2002 թվականին Հայաստան է բերել միջազգային ֆորմատ և մինչ օրս հեռարձակում է «Ի՞նչ, Որտե՞ղ,Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: 2002 –ինցուցադրել է Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը: 2002 թվականից սկսած՝ առաջինն է նկարահանել ամանորյա բացառիկ ֆիլմեր Դուբայում, Ամստերդամում, Փարիզում, Լոնդոնում: 2004 – 2005 թվականներին առաջին անգամ կնքել է էքսկլյուզիվ պայմանագրեր հոլիվուդյան կինոստուդիաների հետ և Հայաստան բերել աշխարհահռչակ ֆիլմեր:«Արմենիա Թի-Վի-ն բացառիկ իրավունքով ձեռք է բերում միջազգային ֆորմատներ և ներկայացնում հայ դիտողին։ Մի քանի եթերաշրջան մենք հեռուստադիտողնին ենք ներկայացրել The Voice, The Brainest միջազգային ֆորմատները, ինչպես նաև բանակցությունների արդյունքում արդեն տարիներ շարունակ Արմենիա Թիվին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ ֆուտբոլային մրցաշարի բացառիկ հեռարձակողն է Հայաստանում»,-նշեց հեռուստաընկերության բաժնետեր և կրեատիվ զարգացման պատասխանատու Ռոբերտ Հովհաննիսյանը։


Website: www.armeniatv.am
Facebook: @ArmeniaTV
YouTube: @ArmeniaTV
Instagram: @armeniatv