Մենք Քոնսալթինգ
«Մենք Քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և գործունեության ընթացքում ձևավորվել է որպես վստահելի և պրոֆեսիոնալ խորհրդատվական գործընկեր։ Ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, որոնք իրականացվում են փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։
Ընկերության գործունեության հիմքում դրված են հետևյալ կարևոր սկզբունքները՝
- Պրոֆեսիոնալիզմ
- Գաղտնիության ապահովում
- Ծառայությունների արդյունավետ և որակյալ մատուցում
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ
Այս արժեքներին հավատարիմ մնալու շնորհիվ «Մենք Քոնսալթինգ»-ը տարիների ընթացքում ձևավորել է վստահելի և դրական համբավ, որը կարևոր ձեռքբերում է ընկերության համար։
Գործունեության հիմնական ուղղությունները
- Մրցակցային և առևտրային իրավունք
- Մտավոր սեփականության և տեղեկատվական իրավունքի ոլորտ
- Թվային փոխակերպման խորհրդատվություն