Նորք գովազդային գործակալություն

Նորք գովազդային գործակալությունն ամբողջական ծառայություններ մատուցող գովազդային և հաղորդակցման գործակալություն է, որը հիմնադրվել է 2020 թվականին Հայաստանում՝ մասնագիտանալով մեդիայի, բրենդային հաղորդակցության և միջոցառումների կառավարման ոլորտներում։

2021 թվականից գործակալությունը գործում է որպես full-cycle գովազդային ընկերություն՝ առաջարկելով ամբողջական լուծումներ՝ սկսած ռազմավարությունից և կրեատիվ մշակումից մինչև մեդիա պլանավորում և գնում, արշավների իրականացում, գործընկերային ծրագրեր և միջոցառումների կազմակերպում։

Աշխատելով տարբեր բրենդների, հաստատությունների և կազմակերպությունների հետ՝ Նորք գովազդային գործակալությունն մշակում է անհատական հաղորդակցման լուծումներ՝ համապատասխանեցված յուրաքանչյուր հաճախորդի նպատակներին, լսարանին և շուկայի միջավայրին։ Գործակալության փորձառությունը ներառում է գովազդային արշավների մշակում, մեդիա պլանավորում և տեղաբաշխում, բրենդային հաղորդակցություն, հովանավորչական և գործընկերային նախագծեր, հատուկ պրոմո նախաձեռնություններ, ինչպես նաև տարբեր ձևաչափերի և մասշտաբների միջոցառումների պլանավորում և կառավարում։

Գործակալությունը համագործակցում է Հայաստանի խոշոր և ճանաչված տեղական բրենդների, ինչպես նաև զարգացող բիզնեսների և մի շարք միջազգային ընկերությունների հետ՝ ապահովելով տեսանելիության բարձրացում, բրենդի դիրքավորման ամրապնդում և լսարանի հետ արդյունավետ փոխգործակցություն։

Տեղական շուկայի խոր գիտելիքը համադրելով պրոֆեսիոնալ և արդյունքակենտրոն մոտեցման հետ՝ Նորք գովազդային գործակալությունն ստեղծում է վստահելի, արդյունավետ և արդիական հաղորդակցություն։ Մոտ ապագայում գործակալությունը նախատեսում է ներկայացնել միջազգային ցանց Հայաստանում՝ ընդլայնելով իր ռազմավարական հնարավորությունները և միջազգային ներկայությունը։

Նորք գովազդային գործակալություն