ՄԵՐ ՄԱՍԻՆ

Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեն (ՏՄԻԿ) ինքնակարգավորվող մասնագիտական կառույց է, ստեղծված 2024 թվականին՝ միավորելու Հայաստանի հեռուստաընկերությունները, մեդիա հարթակները, գովազդային գործակալությունները և ոլորտային այլ գործընկերներ։ Կոմիտեն գործում է որպես համատեղ կարգավորման հարթակ, ապահովելով ոլորտի կայուն զարգացում, թափանցիկություն և միջազգային ստանդարտներին համապատասխանություն։

Մեր շարժիչ ուժը՝ վստահելի և անկախ լսարանային չափումների համակարգի ձևավորում, որը ամրապնդում է շուկայի հավասարակշռությունը և ապահովում ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությունը։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Անկախ և թափանցիկ լսարանների չափում – ՏՄԻԿ-ը զարգացնում է վստահելի մեթոդաբանություն հեռուստատեսային և թվային լսարանի ուսումնասիրության համար՝ ապահովելով բաց տվյալների հասանելիություն գովազդային և բովանդակության ոլորտների համար։

  • Բովանդակության և մասնագիտական կարողությունների զարգացում
    Խթանում ենք տեսալսողական բովանդակության արտադրությունը և նոր սերնդի մասնագետների կրթությունը, ներառյալ միջազգային փորձի փոխանակումը։
  •  Ինքնակարգավորում և մասնակցային կառավարմամբ խթանում
    Աջակցում ենք առողջ, մրցունակ մեդիա համակարգի ձևավորմանը՝ բաց երկխոսությամբ, թափանցիկ որոշումներով և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
  • Գործընկերային և արդար մրցակցային միջավայրի ստեղծում
    Աջակցում ենք և խթանում մեդիաների, գովազդային գործակալությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև արդար, թափանցիկ և արդյունավետ համագործակցությունը։
  • Մեդիաների աջակցություն և եթերային որակի բարելավում
    Օգնում ենք անդամ մեդիաներին բարելավել եթերացանցի կառավարման գործընթացը, պլանավորել եթերը արդյունավետ, գտնել բովանդակության արտադրության նոր հնարավորություններ և բարձրացնել լսարանի ներգրավվածությունը։
  • Հասարակության, պետական կառույցների և մեդիա կազմակերպությունների հարաբերությունների կարգավորում
    Կոմիտեն ծառայում է որպես հարթակ՝ խթանելու վերրը նշված կառույցների երկխոսություն, ձևավորելու վստահություն և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը կառույցների միջև։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • Թափանցիկություն
    Ամրապնդում ենք հանրային վստահությունը՝ հաշվետվողական կառավարման և բաց տվյալների միջոցով։
  • Մասնագիտական զարգացում
    Ներդնում ենք մեդիա կրթական ծրագրեր՝ նոր սերնդի մասնագետների զարգացման համար։
  • Մրցունակություն
    Բարձրացնում ենք տեղական մեդիա շուկայի գրավչությունը գովազդատուների, գործընկերների և միջազգային խաղացողների համար։
  • Միջազգային ստանդարտներ և համագործակցություն
    Ինտեգրում ենք հայկական մեդիան գլոբալ մեդիա չափման և արտադրական համահամակարգերի մեջ։

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կառավարման խորհուրդը ձևավորվում է ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ ապահովելով հավասարակշռված ներկայացվածություն, որոշումների թափանցիկություն և բազմակարծություն։

Խորհրդի անդամներ՝ Հանրային Հեռուստաընկերություն (Հ1), Շանթ ՀԸ, Արմենիա TV, Կենտրոն ՀԸ, Ֆաստ TV։

ՄԵՐ ՄԱՍԻՆ